2014-ին Corvette Stingray կաբրիոլետի թողարկումը նշելու համար Chevrolet-ը որոշել է թողարկել սահմանափակ թվով Corvette Stingray Premiere Edition-ներ:
Նմանատիպ «գեղեցկուհիներից» կթողարկվեն ընդամենը 550-ը: Դրանք ստեղծվել են Corvette Stingray-ի հիմքի վրա և հագեցած են Z51 սպորտ-փաթեթով: Յուրաքանչյուր ավտոմեքենայի թափքը կանաչի առանձնահատուկ երանգով (Lime Rock Green) է ներկվելու, իսկ սրահի տարրերը կլինեն Brownstone թավշից:
Սովորական Corvette Stingray կաբրիոլետներից այս մոդելները տարբերվում են Stingray անիվներով: Շարժիչը կմնա նույնը՝ 450 ձիաուժ հզորությամբ V8:
Ավոտմեքենայի արժեքը 77.450 դոլար է:









































