Թայլանդում ընդդիմությանը հաջողվել է 6 խոշորագույն ալիքներով եթեր ստանալ, հայտնում է ITAR-TASS-ը:
Ցուցարարաներն արդեն ասել են, որ մտադիր են հեռուստատեսությունն օգտագործել իրենց ղեկավար Սուտեպ Թաուգսուբանի ուղերձը երկրի բնակիչներին հասցնելու համար:
Սպասվում է, որ Թաուգսուբանը կխոսի միաժամանակ 6 հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ հայտնում էին, որ Բանգկոկի ոստիկանությունը փորձում է ընդդիմադիրներից խլել ֆինանսների նախարարության շենքն ու Չաենգվատտանա թաղամասում կառավարական շենքերի համալիրի տարածքը:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկանությունը ռետինե գնդակներ է օգտագործել:
Բանգկոկում կուժեղացվի ինֆրակառույցի հիմնական օբյեկտների հսկողությունը, կներգրավվեն նաև զինվորականներ:
Բանգկոկում դասերը հանվել են մի քանի խոշոր համալսարաններում, տասնյակ դպրոցներ փակ են: Բախումների հետևանքով զոհվել է 5 մարդ, 55 հոգի վնասվածքներ է ստացել:
Ցուցարարները բողոքում են կառավարության նախկին ղեկավար Տաքսին Չինավաթի հետ իշխանությունների կապի դեմ: Կազմակերպիչները պնդում են, որ հենց նա է շարունակում երկիրը հեռակա կարգով կառավարել՝ չնայած արտաքսված է և ապրում է արտասահմանում:











































