Կիևում բողոքի ակցիայի մասնակիցները քանդել են երկաթյա պատնեշները, որոնցով շրջափակված էր Անկախության մայդանը, և գրավել են հրապարակը, հայտնում է INTERFAX-ը:
Մայդանն ավելի վաղ հսկող մի քանի ոստիկան ցրվել է: Կոմունալ ծառայությունների աշխատողները, որոնք հրապարակում սալիկ են շարել, ևս նստել են մեքենաներն ու գնացել:
«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի խոսքով՝ հրապարակում հավաքվել է մոտ 500 000 մարդ:








































