Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին, ով «Վալյադոլիդ»-ի դեմ խաղում (4:0) հեթ-տրիկի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Մենք լավ խաղացինք: Թիմը կենտրոնացած էր գործում: Վստահ ենք մեր ուժերին և ցանկանում ենք շարունակել նման խաղ ցուցադրել:
Գարեթ Բեյլը շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալ»-ի համար: Ես երեկ առանձնազրույց եմ ունեցել նրա հետ: Կարծում եմ` Բեյլը վերջնականապես հարմարվել է «Ռեալ»-ին: Նա վստահ է իր ուժերին»,- հայտարարել է Անչելոտին:








































