Հիդրոօդերևութաբանության ինստիտուտը նախազգուշացնում է, որ Ֆինլանդիայի հարավային և կենտրոնական մասերում սպասվում են ուժեղ քամիներ՝ հայտնել է Yle հեռուստաընկերությունը:
Կիրակի գիշերը քամու արագությունը կհասնի վայրկյանում 23-25 մետրի: Այնուհանդերձ՝ քամու ուժգնությունը հազիվ թե լինի ռեկորդային, ինչը գրանցվել էր երկու շաբաթ առաջ «Հայնա» փոթորկի ժամանակ:
Քամին կկարողանա տապալել ծառեր և վնասել էլեկտրալարեր: Ֆիննական էլեկտրաընկերություններն արդեն պատրաստվում են էլեկտրամատակարարման հնարավոր խնդիրներին:










































