Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Վալյադոլիդ»-ին:
Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի` 4:0 հաշվով հաղթանակով:
«Արքայական ակումբ»-ի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Գարեթ Բեյլը: Վերջինս դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ:
«Ռեալ» – «Վալյադոլիդ»` 4:0
1:0 Բեյլ (33’), 2:0 Բենզեմա (36’), 3:0, 4:0 Բեյլ (64’, 89’)









































