Բեռլինի բնակիչները շուտով, հավանաբար, մարիխուանայի բույրը օրինական կերպով «վայելելու» հնարավորություն կունենան: Ֆրիդրիխսհայն-Կրոյցբուրգ շրջանի իշխանությունները քվեարկել են հօգուտ նախաձեռնության, որը թույլ է տալիս բացել քաղաքում առաջին օրինական «կոֆեշոփը»:
Շրջանի ղեկավար Մոնիկա Գերմանի կարծիքով՝ երկրում գլխավոր խնդիրներից է սև շուկայում մարիխուանայի լայն շրջանառությունը: Իշխանությունները թմրադիլերներին կկարողանան վերահսկել միայն այն դեպքում, երբ իրենք ղեկավարեն թմրանյութի շրջանառությունը՝ հայտնում է russian.rt.com-ը:
Գերմանի կարծիքով՝ Ամստերդամի և Կոպենհագենի օրինակով հատուկ հաստատություններ բացելը կարող է իրավիճակից ելք լինել՝ հայտնում է RT պորտալը:
«Ես հասկանում եմ, որ այս միջոցառումը չի օգնի լիովին լուծել թմրանյութերի հետ կապված խնդիրը, սակայն այն անպայման կտա իր պտուղները, ծայրահեղ դեպքում՝ տեղական շուկայում»,- նշել է Գերմանը:










































