Wednesday, 01 07 2026
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՊԵԿ-ի պատասխանը Աբովյանի գործարարներին

Աբովյան քաղաքում կատարված այսօրվա իրադարձությունների և տարածված տեղեկությունների վերաբերյալ ՊԵԿ-ն պարզաբանում է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Կոտայքի տարածքային հարկային տեսչության առջև հավաքված անձանց գործողությունները՝ վարկաբեկիչ մեղադրանքով, կարող են բնորոշվել միայն որպես անձնական, իսկ ավելի կոնկրետ` որոշ անձանց շահագրգռվածություն: «Հարկային տեռորի» կամ «գործ սարքելու» մասին նրանց գնահատականները ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական մեղքը թաքցնելու համար նախահարձակ լինելու վկայություն: Տեսչություն ներխուժել ցանկացող անձանց խմբին առաջնորդող անհատ ձեռնարկատեր Ռայա Մուշեղի Ղահրամանյանը փորձել է այսպիսով խուսափել իր անօրինական գործելաոճը բացահայտած հարկային մարմնի օրինական պահանջի կատարումից: Խնդիրը հետևյալն է.

Հիմք ընդունելով մանրամեծածախ առևտրով զբաղվող Ռայա Ղահրամանյանի ներկայացրած տվյալները` Կոտայքի տարածքային հարկային տեսչության իրականացրած հսկողական և վերլուծական աշխատանքների արդյունքում անհատ ձեռնարկատերը հայտնվել է ռիսկային համարվող հարկ վճարողների ցանկում: Տեսչությունը գրավոր ծանուցել է հարկ վճարողին, որպեսզի վերջինս հայտարարագրի իրական իրացման շրջանառությունները և վարձու աշխատողների թվաքանակը, սակայն հարկ վճարողն անպատասխան է թողել ծանուցումները: Այնուհետև 26.02.2013թ.-ին և 18.11.2013թ.-ին անհատ ձեռնարկատիրոջ մոտ իրականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներ, և 2 դեպքում էլ արձանագրվել է խախտում: «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը պետք է կասեցվեր, սակայն հարկային տեսչության կողմից հարկ վճարողին առաջարկվել է գործունեության կասեցումը փոխարինել տուգանքի վճարմամբ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ ենթակետի դրութների համաձայն:

Հարկային վարչարարության շրջանակներում Կոտայքի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատիրոջ երեք հսկիչ-դրամարկղային մեքենաները` գրանցված Աբովյան Հանրապետության 20 հասցեում, չեն գտնվում նույն տարածքում, այլ տեղադրված են տարբեր հեռավորությունների վրա գտնվող և առանձնացված տարբեր մուտքերով շինություններում, որից ակնհայտ է, որ հարկ վճարողը միաժամանակ երեք խանութներով չի կարող գործունեություն ծավալել` ունենալով 1 վարձու աշխատող, ինչպես հայտարարգրել էր Ռ. Ղահրամանյանը: Բացահայտումների մասին հարկային տեսչության աշխատակիցները տեղեկացրել են անհատ ձեռնարկատիրոջը և այդ պահին խանութներում արձանագրել 7 աշխատող:

Ակնհայտ է, որ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի պահանջից, և որևէ միտում, քան օրինականության պահպանումն է, չի կարող լինել: Հարկային մարմինը կատարում է իր աշխատանքը:

Օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար հարկային մարմնի օրինական գործողություններն ընդունել չցանկացող անձանց անհիմն բողոքը չի կարող հիմք լինել, որպեսզի հարկային ծառայությունը չկատարի օրենքի պահանջը:

ՊԵԿ-ը բոլոր դեպքերում անընդունելի է համարում ոչ օրինաչափ գործողությունների քողարկումը զրպարտության և ամբոխավարության մեթոդներով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման վարվելակերպը չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է իրավական գնահատականի»,- ասվում է ՊԵԿ-ի հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում