Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլերի կարծիքով` իր ակումբակից Ֆրանկ Ռիբերին արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
««Ոսկե գնդակ»-ը կվիճարկվի Ռոնալդուի, Մեսսիի և Ռիբերիի միջև: Քրիշտիանուն բացառիկ ֆուտբոլիստ է, շատ կայուն խաղ է ցուցադրում: Սակայն Ռիբերին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Եվրոպայում:
«Բավարիա»-ի հետ նա նվաճել է բոլոր տիտղոսները: Հենց այդ իսկ պաճառով Ռիբերին պետք է արժանա նաև այս պատվավոր մրցանակին:
Ֆրանկն այնքան շատ գոլեր չի խփում, որքան նրա մրցակիցները, բայց աշխատում է թիմի համար, պահեր ստեղծում, որոնք հաջողությամբ իրացնում են նրա խաղընկերները»,- ասել է Մյուլլերը:







































