ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կասկածում, որ մոտ ապագայում արդեն երկիրը կարող է ղեկավարել կին, հայտնում է ABC-ն:
«Մեր երկրում կան շատ հիանալի կանայք, որոնք պետական ծառայողներ են: Անկասկած, մոտ ապագայում մենք կունենանք կին նախագահ»,- ասել է Օբաման:
Շատ քաղաքական գործիչներ այս պաշտոնում Օբամայի իրավահաջորդի թեկնածու են համարում Հիլարի Քլինթոնին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարին, գրում է ITAR-TASS-ը:
ABC-ի հետ Օբամայի զրույցն ընթացել է «առանց փողկապի» ձևաչափով: Օբաման հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո հավանաբար չի հեռանա Վաշինգտոնից:







































