Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվելու պատրաստակամություն է հայտնել 35 մասնավոր ընկերություն, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակցին: Ավելի վաղ կազմակերպության ղեկավարությունը հայտարարել էր 28 թեկնածուի մասին:
Ընկերությունների անվանումներն ու դրանց մասնակցության պայմանները չեն նշվում:
Միևնույն ժամանակ, կազմակերպությունը նշել է, որ առավել անվտանգ նյութերի ոչնչացումը կատարվելու է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հսկողության ներքո:
Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման շրջանակում նախատեսվում է մինչև 2014թ. կեսը ոչնչացնել 1300 տոննա քիմիական նյութ, որից 800 տոննան պետք է ոչնչացնեն մասնավոր ընկերությունները:










































