Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ զբաղված է նոր նախագծի՝ վիշապ- քիփորգի շինարարությամբ: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Ձեռնարկատերը չի տրվել մանրամասներին, միայն նշել է, որ մինչ իրեն այս շուկան «անարդար կերպով անուշադրության է մատնված եղել»:

Բացի իր խոշոր ծրագրերից, ինչպիսիք են տիեզերքը նվաճելու SpaceX-ը, էլեկտրամոբիլներ ստեղծող Tesla-ն և արագընթաց գնացքի՝ Hyperloop-ը, միլիարդատերը նաև ավելի փոքր ձեռնարկություններով է զբաղվում: Օրինակ, վերջերս, նա հայտարարեց «Լեգո» խորանարդիկների արտադրության մասին, որոնք պատրաստվելու են թունելները փորելու ժամանակ դուրս եկած քարերից:








































