Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի ցանկանում շարունակել թիմում դավաճան լինելու խնդրի շուրջ քննարկումները: Մասնագետի կարծիքով` «առնետի» գործում պետք է վերջակետ դնել:
«Ես այդքան ժամանակ չունեմ, որպեսզի շարունակ հետևեմ, թե ակումբի որ ֆուտբոլիստը կամ աշխատակիցը ինչ է խոսել կամ ինչ դեռ կխոսի:
Վաղ թե ուշ ամեն ինչ կբացահայտվի: Իսկ առայժմ դավաճանների և «առնետների» մասին զրույցներին պետք է վերջակետ դրվի»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:






































