Նոյեմբերի 29-ին Մոզամբիկից Անգոլա թռչող ուղևորատար ինքնաթիռն անհետ կորել է: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով LAM Mozambique Airlines ավիաընկերությանը, որին պատկանել է օդանավը:
Օդանավում ընդհանուր առմամբ եղել է 34 մարդ, որից 28-ը՝ ուղևորներ: Նրանց քաղաքացիության մասին ոչինչ հայտնի չէ: Հնարավոր տեխնիկական թերությունների մասին չի հաղորդվում:
Ենթադրվում է, որ օդանավը կարող էր վայրէջք կատարել Անգոլային սահմանակից Նամիբիայի հյուսիսում, որտեղ օդաչուները վերջին անգամ են կապի մեջ եղել:
Տարածաշրջանում որոնողական աշխատանքներին խոչընդոտել են հորդ անձրևն ու վրա հասած մթությունը:










































