Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր՝ Mi 6X սմարթֆոնը, որը բյուջետային սարքավորումների դասին է պատկանում: Չնայած հարաբերականորեն ոչ բարձր գնին՝ գաջեթը ունի հզոր երկկողմանի տեսախցիկ՝ 12 և 20 Mp մոդուլով: Այդ մասին գրում է The Verge-ն:
Գաջեթի հիմքում ընկած է 64 գեգաբայթ հիշողությամբ 2,2 գեգահերց հաճախականությամբ Snapdragon 660 պրոցեսորը: Այն ունի նաև գրաֆիկական արագացուցիչ Adreno 512: Էկրանի անկյունագիծը 5.99 դյույմ է: Գաջեթի գինը սկսվում է 250 դոլարից:














































