Հայաստանի Տավուշի մարզի Կողբ համայնքը միացել է ՀՀԿ-ի իշխանության դեմ համաժողովրդական շարժմանը: Այս մասին ասված է համայնքի ղեկավարի ու ավագանու անունից տարածած հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում բոլոր համայնքներին միանալ համազգային շարժմանը՝ հանուն ազատ, անկախ եւ ժողովրդավար Հայաստանի»,- ասված է հայտարարության մեջ, որ ստորագրել են համանքի ղեկավարը, ավագանին ու ակտիվիստները:













































