Եվրոմայդանի մասնակիցներն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջով բանաձև են ընդունել, փոխանցում է INTERFAX-ը:
Գործակալության տվյալներով՝ բանաձևը բեմից կարդացել է երգչուհի Ռուսլանան:
Նա նաև հայտարարել է. «Մենք առաջարկում ենք ստեղծել Եվրոմայդանի կոորդինացիոն խորհուրդ, հաստատել, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը և նախագահը եվրաինտեգրացիոն կուրսի անցկացման անկարողություն են ցուցաբերել»:







































