Մոսկվայում տեղի է ունեցել «Բլիստյաշչիե» խմբի նոր տեսահոլովակի պրեմիերան: Աղջիկներն այնքան բաց հագուստներով են բեմ բարձրացել, որ ցանկացածն առանց դժվարության կարողացել է մանրամասնորեն տեսնել նրանց ներքնազգեստները, հայտնում է shoubiz.com.ua-ը:
«Տեսահոլովակը նկարահանել ենք Թուրքիայի լողափերին: Եվ մենք հաճույքով այս սառն օրերին մոսկվացիներին տաքացնում ենք ամռան մասին մեր հիշողություններով»,- ասել է Նադյա Ռուչկան, ով պատրաստվում է հաջորդ տարվա սկզբին մեկնել ԱՄՆ՝ իր ամերիկյան վիզան «սպառելու»:
Մարինա Բերեժնայան և Նաստյա Օսիպովան երազում են ամանորյա տոներից հետո հանգստանալ ծովափին:
Քսենյա Նովիկովան մտադիր է փաստաբան Մարիա Տիմոֆեևսկայայի հետ «Մեր երեխաները» բարեգործական հիմնադրամ հիմնել:








































