Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնման պայմանը «Ժնև-2» համաշխարհային վերհաժողովում հաջողության ձեռք բերումն է, փոխանցում է Ria Nivosti-ն: Այս հայտարարությամբ հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ Արաբին:
Նրա խոսքերով՝ «Ժնև-2»-ի մտահղացումը կառուցվում է համաձայնության ձեռք բերման վրա: Հենց որ դա տեղի ունենա, Սիրիայի անդամակցությունը կվերականգնվի»:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպությունում Սիրիայի տեղը Ազգային կոալիցիային է տրամադրել:










































