ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը հրաժարվելու է ավանդական լրտեսներից, որոնք գործում են այլ երկրներում։ Նրանց փոխարինելու է գալու արհեստական բանականությունը,– հաղորդում է CNN-ը։
Նեյրոցանցերի նկատմամբ հետաքրքրվածության մասին պատմել է ԿՀՎ փոխտնօրեն Դոն Մեյերիքսը։ Մեյերիքսը նշել է, որ վերջին ժամանակներում լրտեսներն ավելի հաճախ են խնդիրների բախվում՝ նոր տեխնոլոգիաների զարգացման պատճառով։ Նա հայտարարել է, որ Ջեյմս Բոնդին դժվար է աշխատելը թվային հետապնդման և սոցիալական մեդիայի պայմաններում։
Մոտ ապագայում կազմակերպությունը արհեստական բանականություն կամ բոտ է ուղարկելու օպերատիվ աշխատանքի, որին շատ ավելի դժվար է լինելու հայտնաբերելը, քան կենդանի աշխատակցին։ ԿՀՎ–ն նաև գաղտնազերծել է փաստաթղթերը, որոնք հավաստում են, որ գործակալությունը հետազոտել է արհեստական բանականությունը դեռևս 1984 թվականից։ Այսպես, փաստաթղթերի համաձայն, վարչությունը ամեն ամիս աշխատակիցներից այս թեմայի ուսումնասիրման վերաբերյալ հաշվետվություններ է պահանջել։








































