Քաղցած սիրիացիները կերել են կենդանաբանական այգու առյուծին, գրում է The Independent-ը:
Հրատարակչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Գուտում՝ սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում:
Հաղորդվում է, որ կատարվածի երեք տարբերակներ են շրջանառվում. առաջինը՝ կենդանուն սպանել են դրա մորթուց մուշտակ կարելու համար: Եվ երկրորդը՝ կենդանուն կերել են սոված սիրացիները:
Վերջապես, կարծիք կա այն մասին, որ առյուծի սպանությունն իշխանություններին ուղղված յուրահատուկ «հաղորդագրություն» է. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ազգանունը արաբերենից որպես «առյուծ» է թարգմանվում:










































