Monday, 22 06 2026
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

The Washington Post. Հայերը հարված հասցրեցին Պուտինի քաղաքական մոդելին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հավատարիմ հաճախորդն էր։ Սակայն նա թերագնահատեց իր քաղաքացիներին, երբ փորձեց վերարտադրել պուտինյան դասական քայլը,– իր խմբագրական հոդվածում գրում է The Washington Post-ը։

«Քանի որ սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնում երկու ժամկետից ավել պաշտոնավարման հնարավորությունը, նա սահմանադրական փոփոխություն իրականացրեց, ըստ որի՝ գործադիր լիազորությունների մեծ մասը փոխանցվում են վարչապետին, իսկ հետո այնպես արեց, որ խորհրդարանը այդ պաշտոնում հենց իրեն նշանակեց (չնայած որ տարիներ շարունակ ժխտում էր նման մտադրությունը),– գրում է պարբերականը։ Այս ամենի արդյունքը եղան 11 օր շարունակ ծավալվող զանգվածային ցույցերը, որոնց արդյունքում՝ երկուշաբթի օրը Սարգսյանը հրաժարական տվեց»։

«Պարզ չէ, արդյոք Սարգսյանի հեռանալը Հայաստանի կառավարությունում իրական փոփոխությունների կամ Կրեմլի նկատմամբ նրա ստրկամիտ դիրքորոշման փոփոխության կբերի»,– նշվում է հրապարակման մեջ։ Ամեն դեպքում, ժողովրդական ապստամբությունը հարված է հասցնում Պուտինի կողմից առաջադրվող ավտորիտար քաղաքական մոդելին։

«Պուտինը, անկասկած, այս հակահարվածը ճիշտ չի ընկալի»,– ենթադրում է պարբերականը։ Ռուսական տիրակալն ու նրա խառնախումբը ի վիճակի չեն ընդունել վրդովված հասարակության սպոնտան քաղաքական խռովությունների հնարավորությունը. նրանց կարծիքով՝ սրանք պետական դավադրությունների արդյունքներ են։

«Ճիշտն ասած, կարելի է վստահաբար ասել, որ Թրամփի վարչակազմը որևէ կապ չունի հայաստանյան իրադարձությունների հետ,– գրում է պարբերականը։ – ԱՄՆ–ի միակ արձագանքը ցույցերին եղել է Երևանում ԱՄՆ դեսպանատան թույլ արձագանքը, որով նա խնդրում էր կառավարությանը «զսպվածություն» ցուցաբերել, իսկ բողոքողներին կոչ էր անում «կանխել լարվածության էսկալացիան»։

«Հայերին ստիպեցին փողոց դուրս գալ ոչ թե արտասահմանյան սադրանքները, այլ այն փաստը, որ Ռուսաստանի վրա արված Սարգսյանի խաղադրույքը իրեն չարդարացրեց»,– գտնում են հոդվածի հեղինակները։

Կարելի է սպասել, որ Պուտինը կսեղմի ցանկացածին, ով կփոխարինի Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում, սակայն հայերի կյանքը դրանից չի լավանա։ «Ավելի շուտ դա կուժեղացնի նրանց դիմադրությունը ավազակային, կոռումպացված և տնտեսապես ձախողման դատապարտված մոդելի նկատմամբ, այլ խոսքերով՝ պուտինիզմի նկատմամբ»,– ամփոփում է The Washington Post-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում