«Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև Ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցություններում, և կոչ են արել շարունակել տվյալ գործընթացը:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին նշվում է հռչակագրում, որն ընդունել են գագաթնաժողովի մասնակիցները:
«ԵՄ-ն ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներում պատրաստ է սկսել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները այն բանից հետո, երբ Ադրբեջանը կանդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»,- նշվում է հռչակագրում:







































