Սպիտակ տան աշխատակազմի աշխատակիցներին անհանգստացնում են բջջային հեռախոսով նախագահ Դոնալդ Թրամփի ավելի հաճախակի դարձած հեռախոսազանգերը: Նշվում է, որ նման կերպ նա կողմնակի խորհրդականների հետ է կապ հաստատում: Այս մասին հաղորդում է CNN-ը`վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմում գտնվող աղբյուրին:
«Վերջերս նա ավելի հաճախ է բջջային հեռախոսից օգտվում»,-ասել է զրուցակիցը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նախկինում Թրամփը ևս հեռախոսով կապ է հաստատել անհրաժեշտ մարդկանց հետ, սակայն այդ մասին տեղյակ է եղել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին: Իսկ այժմ Թրամփն ավելի գաղտնապահ է դարձլ և չի ցանկանում իր հեռախոսազանգերի մասին տեղեկացնել Քելիին:











































