ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համար այսօր պատմական օր է․ «Սա թավշյա հեղափոխություն է, առաջին փուլը ավարտված է»:
Ըստ Նավասարդյանի՝ սա ունիկալ էր, ամեն ինչ ավարտվեց անարյուն․ «Հեղափոխության առաջին ալիքը էյֆորիան է, որը շատ դժվար է հարթվում»:
Անդրադառնալով արտաքին ուժերի արձագանքին, Նավասադյանը նկատեց․ «Ռուսաստանը բավական զգույշ է իր քայլերի մեջ, Ռուսաստանը շատ լավ դիրքորոշում գրավեց Հայաստանի հարցում և որ ամենակարևորն է շարժումը դրսի ուժերի վրա չծանրացավ: Նիկոլը հանդես է եկել եվրասիական քաղաքականության դեմ, բայց հիմա բացարձակ այդ մասին չեղավ խոսակցություն: նիկոլի կողմից շատ լավ տեխնոլոգիա էր մշակված, որը տվեց արդյունք»:









































