Եմենի հյուսիսում հարսանեկան արարողության վրա հարձակման հետևանքով առնվազն քսան մարդ է զոհվել, ներառյալ՝ հարսանցուն: Ռմբակոծությունը կատարել է Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը, հաղորդում է The Independent-ը:
Հիմնականում զոհերը կանայք և երեխաներ են: Փեսացուն և քառասունհինգ հյուրերը վիրավորվել են ու հիվանդանոց տեղափոխվել:
Հայտնի չէ, թե ինչու է հենց հարսանեկան արարողությունը հարձակման թիրախ դարձել:








































