Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամներից մեկը վիրավորել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջը՝ Ամինա Էրդողանին, ինչի հետևանքով աշխատանքից հեռացվել են վարչապետի անվտանգության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է virtualaz.org-ը:
Միջադեպից երկու օր հետո վարչապետի անվտանգության ծառայության ղեկավարությունը ժողով է անցկացրել, որտեղ սուր քննադատության են ենթարկվել այն աշխատակիցները, որոնք եղել են միջադեպի ականատեսը:
Անվտանգության աշխատակիցները նշել են, որ սարսափելի ոչինչ չի պատահել, և սկանդալ չառաջացնելու համար իրենք դուրս են հանել պատգամավորին: Սակայն չնայած դրան՝ նրանք բոլորը հեռացվել են աշխատանքից:










































