Ֆրանսիան ծածկագրված հաղորդագրություններ փոխանակելու սեփական ծառայությունն է ստեղծում, քանի որ արտասահմանցի քաղաքական գործիչները կարող են հասանելիություն ունենալ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զրույցներին, հաղորդում է Reuters-ը։
Թվային տեխնոլոգիաների ազգային խորհրդում հայտնել են, որ արդեն այս տարվա ամռան վերջին նոր մեսենջերը պարտադիր կդառնա Ֆրանսիայի պետական ծառայողների համար։
«Մեզ անհրաժեշտ է գտնել ծածկագրված հաղորդագրություններով շփվելու միջոցը, որը չեն գաղտնազերծի ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի կառավարությունը ստիպված է մտածել պոտենցիալ արտահոսքերի մասին, որոնք կարող են տեղի ունենալ՝ ինչպես Facebook-ի պարագայում»։
Նշվում է, որ հավելվածն արդեն երկրի շուրջ 20 պաշտոնյա է փորձարկում։








































