Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Սերժ Սարգսյանը իրավունք չունի հանդես գալու պետության անունից. Նա պատրաստ է հաշվերհարդար տեսնել ժողովրդի հետ. Սաքունց

«Եթե Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը կատարած լինեին քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարք, ապա Սերժ Սարգսյանը այսօր նրանց հետ չէր գնա բանակցությունների, այլ վաղուց մեկուսացրել էր։ Իսկ քանի որ մեկուսացման հիմքեր չկային, Սերժ Սարգսյանը գնաց նրանց հետ բանակցությունների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ԱԺ երեք պատգամավորների ձերբակալությանը։

«Ոստիկանության միջոցով, ուժի ու հատուկ միջոցների գործադրմամբ պատգամավորներին մեկուսացնելով Սերժ  Սարգսյանը ցույց տվեց, որ  քաղաքական որոշում է  կայացրել և հերթական անգամ պատրաստ է հաշվերհարդար տեսնել իր ժողովրդի և այն մարդու հետ, որի հետ  իբր նստել էր բանակցությունների»,-հավելեց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով Սերժ Սարգսյանը բացառապես ուժի, սպառնալիքի ներքո է կարողանում երկխոսություն վարել, որը նշանակում է, որ  նա չունի լեգիտիմություն, քանի որ լեգիտիմություն ունեցողը կխոսի այն ժողովրդի հետ, որից ստացել է իր լեգիտիմությունը։

«Սերժ Սարգսյանը ամբողջովին կրում է և կրելու է պատասխանատվությունը կատարված հանցագործության համար։ Նա պատասխանատվության է ենթարկվելու սահմանադրական կարգը բռնի զավթելու գորողության համար։ Սերժ Սարգսյանը չունի իշխանություն, չունի կայուն մեծամասնություն»,-ասաց Իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի խոսքով  Փաշինյանի և մյուս պատգամավորների ձերբակալությունով ոչ մի խնդիր չի լուծելու իշխանությունը։ Դա ժողովրդին չի ընկճելու։ «Ժողովուրդը շարունակում է բացառապես խաղաղ ցույցերը։ Իսկ Սերժ Սարգսյանը իրավունք չունի հանդես գալու պետության անունից։ Ինքն ու պետությունը հակացուցված են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում