Տոն օրերին ու հիշարժան ամսաթվերին Google-ը ներկայացնում է ինքնատիպ դուդլ: Գոհաբանության տոնին համացանցային ընկերությունն անիմացիոն դուդլ է ներկայացրել, որում պատմել է անտառում կենդանիների կողմից տոնի նշման մասին:
Կենդանիներից յուրաքանչյուրն ինչ-որ բան ձեռքին ուղևորվում է անտառի բացատ, որտեղ սեղան է դրված: Նրանք իրենց հետ բերածը դնում են սեղանին, և վերջում բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվում դատարկաձեռն աղվեսը:
Խորամանկը շատ արագ կողմնորոշվում է անհարմար դրությունում, դուրս բերում կիթառն ու նվագում՝ լիարժեք դարձնելով տոնը:









































