Թաիլանդում, ապրիլի 18-ին, մեքենայի դիմաց, ճանապարհի վրա անհայտ կոնտսրուկցիայի կտոր է ընկել։ Միջադեպը տեսագրել է մեքենայի տեսագրանցիչը։
Վարորդին հաջողվել է արգելակել մեքենան, նա դուրս է եկել մեքենայից և զգուշացրել է իր հետևից սլացող վարորդներին։ Թե ինչ է ընկել ճանապարհին, ճշգրիտ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ դա մոտակայքում պայթած ցեմենտի ռեզերվուարի կափարիչն է եղել։











































