Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ԵՄ նախարարների հետ հանդիպմանը հաստատել է, որ Ուկրաինան զիջել է Ռուսաստանի ճնշմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: Այս մասին փոխանցում է Korrespondent.net-ը:
«Ուկրաինացի նախարար Կոժարան մեր քննարկման ժամանակ հաստատել է, որ Ուկրաինան զիջել է Ռուսաստանի ծանր տնտեսական ճնշմանը՝ հետաձգելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը»,- ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վիլնյուսում հայտարարել էր, որ Ուկրաինան այսօր չի ստորագրի համաձայնագիրը:









































