Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի շեյխ Աբդելազիզ իբն Աբդալլահ Ալ-Շեյխը հայտարարել է, որ կանանց վարորդական իրավունք հանձնալու արգելքը պաշտպանում է հասարակությանը «չարից»` հաղորդում է Agence France-Presse-ը:
Մուֆթին հավելել է, որ դա այն հարցը չէ, որը անհանգստացնում է հասարակությանը:
Սաուդյան Արաբիայում կանանց ավտոմեքենա վարելու արգելքը գործում է 1990-ից, սակայն այն ամրագրված չէ սաուդական օրենքներում:









































