Aravot.am-ի փոխանցմամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Book Platform» («Գրքի հարթակ») ծրագրի շրջանակներում «Սենսեյ մարքեթինգի ակադեմիա» ընկերությունը 2012թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը սոցիոլոգիական հետազոտություն է կատարել «Ընթերցանության մակարդակը ՀՀ բնակչության շրջանում» խորագրով:
Սոցիալական հարցումներն անցկացվել են մայրաքաղաքում, բոլոր մարզկենտրոններում և յուրաքանչյուր մարզի երկուական գյուղում:
Հարցումներին մասնակցել է 18-54 տարեկան 1067 մարդ:
Եվ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գրադարանում ամփոփվեցին հետազոտության արդյունքները:
Պարզվում է, որ հարցվողների շուրջ 37%-ը, վերջին հինգ տարվա համեմատ, սկսել է ընդհանրապես չկարդալ, 43%-ը՝ համեմատաբար ավելի քիչ կարդալ, 6%-ը կարդում է այնպես, ինչպես կարդացել է դրանից առաջ, և միայն 14%-ն է նշել, որ սկսել է ավելի շատ կարդալ:
Ընթերցանության մակարդակը բոլոր մարզերում անկում է ապրել:
Չեն կարդում հատկապես Շիրակի մարզում (84%): Այս առումով ամենահուսալին Արագածոտնի մարզի վիճակն է (59%):
Որպես ընթերցանության անկման ամենատարածված պատճառ՝ հարցվողները նշել են ժամանակի պակասը (63%):
Ամբողջությամբ՝ aravot.am-ում











































