Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում ցուցադրել է մազերի նոր գույնը` հաղորդում է viva.au-ն:
Ջեսիկա Ալբան շիկահեր է դարձել: Դերասանուհին մազերի գույնը փոխել է նոր ֆիլմի («Առավել վտանգավոր») նկարահանումների համար, որը էկրան կբարձրանա 2014 թ.:
Դերասանուհին նշել է, որ ինքը ժամանակավորապես է դարձել շիկահեր, իրեն ավելի դուր են գալիս շագանակագույն մազերը:











































