Friday, 19 06 2026
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մենք ամեն ինչ կանենք՝ բազմավեկտոր քաղաքականություն վարելու համար. Ա. Զաքարյանի ելույթը Վիլնյուսում

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Զաքարյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում ընթացող ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման ընթացքում:

Ստորև ներկայացնում ենք այն.

«Հարգարժան գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել լիտվական կողմին Արևելյան գործընկերության Վիլնիուսի գագաթնաժողովին ընդառաջ այս կարևոր միջոցառման` ԵՄ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման և Հանուն ժողովրդավարության խորհրդարանական ֆորումի կազմակերպման, բարձրակարգ ընդունելության և հյուրընկալության համար:

Շատ հաճելի է գտնվել այս հիասքանչ քաղաքում, մասնակցել այս հանդիպմանը և ներկայացնել մեր տեսակետերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ:

Կփորձեմ հնարավորինս հակիրճ լինել և ամփոփել Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին շրջանի զարգացումները:

Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բնագավառներում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումները Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքն են կազմում: «Արևելյան գործընկերություն» գործիքը
կարևոր նախաձեռնություն է, որը ներառում է անդամ պետություններում իրականացվող բազմաթիվ գործողություններ` ընտրությունների, դատական բարեփոխումների, կոռուպցիայի և կիբեր-հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ:

Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկից ի վեր և նույնիսկ առաջ, մենք հայտարարել ենք և հայտարարում ենք, որ ձգտում ենք ունենալ հնարավորինս սերտ և հնարավորինս լայնածավալ հարաբերություններ Եվրոպական միության հետ: Այս քաղաքականությունը շարունակական է լինելու է և ՀՀ Նախագահի մասնակցությունը Վիլնուսյան գագաթնաժողովին դրա վառ ապացույցն է:

Մեր երկրի կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացրել, որոնք ուղղված են ժողովրդավարական կառույցների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների պաշտպանությանը, համապատասխան օրենսդրության բարեփոխմանը, դատական համակարգի անկախության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերի ընդլայնմանը:

Բարեփոխումների իրականացման գործընթացներում Հայաստանը կարևորություն է տալիս մարդկային շփումներին, շարժունակության ապահովման խնդիրներին, որոնք հատկապես նպաստում են արժեքային և մշակութային դաշտերի ամրապնդմանը: Այս համատեքստում ուրախ եմ նշել, որ թե Եվրոպական խորհրդարանի, թե Ազգային Ժողովի կողմից արդեն վավերացվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրերը:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետությունը, հայտարարելով
իր` Մաքսային միությանը միանալու որոշման մասին, հավատարիմ է մնում իր ցանկությանը` խթանել բոլոր հնարավոր ուղղություններով Եվրոպական միության
հետ համագործակցությանը` հիմնվելով այն բոլոր ձեռքբերումների վրա, որոնց հասել ենք համատեղ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ
համագործակցության շրջանակներում:

Ինչպես արդեն հիշատակել եմ, Եվրոպայի հետ թե երկկողմ և թե բազմակողմ համագործակցության խորացումը Արևելան գործընկերության շրջանակներում մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից մեկն է:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին և սկզբունքներին: Ես խորապես համոզված եմ, որ մեր քաղաքական հանձնառությունները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աջակցության քաղաքականությունը, համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում ապագայում էլ հավասարապես կարևոր կլինեն մեր համար:

Այս պատմական ժամանակաշրջանում հայաստանյան իշխանությունների կողմից ընդունված որոշումը մի գործընթաց է, որն ուղղված է երկրի տնտեսական
զարգացման, էներգետիկ և ռազմավարական անվտանգության ապահովման հեռանկարին: Այն չի բացառում և չի սահմանափակելու մեր հանձնառությունները և Եվրոպական միության հետ մեր ակտիվ երկխոսությունը: Մեր համար Եվրոպական միության հետ մերձեցումը նշանակում է քաղաքական և վարչական համակարգերում իրականացվող լուրջ բարեփոխումների գործընթացի շարունակություն` ուղղված երկրի կայուն զարգացմանը: Եվ մենք մտադիր ենք Եվրոպական միության հետ միասին խորացնել մեր կառուցվածքային բարեխոխումների գործընթացը:

Մենք կանենք հնարավոր ամեն ինչ` փնտրելու ճիշտ ուղիներ և ընդունելի ձևաչափեր հետագա երկկողմանի և բազմակողմանի համագործակցության համար, ինչպես նաև ստեղծելու փոխադարձ համաձայնության մթնոլորտ` վարելու բազմավեկտոր քաղաքականություն:

Եզրափակելով ելույթս` ցանկանում եմ հաջողություն մաղթել հանդիպման աշխատանքներին: Վստահ եմ, որ այն իր դերն ունի Արևելյան գործընկերության նպատակների իրականացման հարցում:

Շնորհակալություն ուշադրության համար և պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում