Մոսկվան հեշտացրել է Վրաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու ընթացակարգը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը նշել է, որ մուտքի արտոնագրերի ռեժիմը վերացնելու մասին հարց օրակարգում չկա:
«Ռուսաստանի կողմից մուտքի արտոնագրի չեղյալ հայտարարման մասին խոսք չի եղել»,- ընդգծել է Աբաշիձեն:
Հիշեցնեենք, որ 2012 թ. վրացական կողմը չեղյալ է հայտարարել մուտքի արտոնագրերի ռեժիմը Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար:









































