Համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկների հանրահավաքին այսօր ելույթ ուենցավ կին-ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց հերթական երթը դեպի Բաղրամյան 26 հետաձգվում է երկու օրով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարվելիք այցի կապակցությամբ: «Որոշել էինք ամսի 2-ին նորից մայրերով հավաքվեինք, գնայինք նախագահական, բայց քանի որ Պուտինը պետք է գա, ես չեմ ուզում հակառուսական տրամադրություններ տարածել, մեզ դա պետք չէ: Մենք ձգտում ենք օրինական Հայաստան կերտենք մեր զավակների համար: Ինձ չի հետաքրքրում Պուտին-մուտին-վասպուտին: Ինձ պետք է իմ երեխայի ապագան այս երկրի մեջ այնպես, ինչպես ես եմ ուզում տեսնել»,- եզրափակեց նա:
Սուսաննա Մարգարյանի ելույթն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում










































