52-ամյա Էլիզաբեթ Հերլին հրաշալի կազմվածք ունի: Ավելին, աստղը ցանկացած առիթի դեպքում ձգտում է հպարտանալ իր մարմնով՝ սոցցանցերում բաց լուսանկարներ տեղադրելով:

Էլիզաբեթի նոր խոստովանությունը, սակայն, ցնցել է նույնիսկ նրա ամենահավատարիմ երկրպագուներին:

Հերլին պատմել է, որ իր որոշ բաց լուսանկարների հեղինակը 16-ամյա որդին է՝ Դեմիանը: Դերասանուհին դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Նրա կարծիքով՝ որդին լուսանկարչական տաղանդ ունի: Իսկ օրերս Էլիզաբեթը նոր լուսանկար է տեղադրել, որտեղ նա իր որդու և տնային աշխատողի հետ է:













































