Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեքենբաուերը կարծում է, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
Նա չի բացառում, որ տիտղոսը կարող է բաժին հասնել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն իր գոլերի շնորհիվ կրկին հավակնորդների թվում է: Ցավում էի նրա համար, երբ «Ոսկե գնդակ»-ը ստացավ Մեսսին: Նա չէր թաքցնում իր հիասթափությունը:
Այդ ժամանակ Քրիշտիանուն ասաց, որ ամեն ինչ կանի, որ տիտղոսը բաժին հասնի իրեն: «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Ռիբերին, բայց այն կարող է բաժին հասնել Ռոնալդուին»,- հայտարարել է Բեքենբաուերը:






































