ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին իր կարծիքն է հայտնել Լորան Բլանի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքի մասին:
«Բլանը հիանալի մասնագետ է և արժանի է նոր պայմանագրի: Ես շատ գոհ եմ նրա կատարած աշխատանքից, սակայն մեր բանակցությունների մանրամասները գաղտնի կմնան»,- Ալ-Հելաիֆիի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվել էր, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել մասնագետին: Ենթադրվում էր, որ այն երկու տարվա ժամկետ կունենա և ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորություն: Բլանի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2014 թվականին:








































