Էմինեմի Rap God երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել, որն արդեն «պայթեցրել» է համացանցը: Տեսահոլովակի ռեժիսորն է Ռիչ Լին:
Տեսահոլովակում կատարողը նմանեցված է «Մաքս Հեդրում» հեռուստասերիալի կերպարին: Ի դեպ, Մաքսն աշխարհում հակամարգչով ստեղծված առաջին հեռուստահաղորդավարն է, որի օգնությամբ հնարավոր է եղել խուսափել ժամեր տևող դիմահարդարման գործընթացից:
Կատարողի MMLP2 ալբոմն արդեն հասանելի է iTunes առցանց երաժշտական խանութում:
Երեկ YouTube-ում հայտնված հոլովակն արդեն շուրջ 2 մլն դիտում է ունեցել, արժանացել ավելի քան 160 հազար օգտատիրոջ հավանության:










































