Ֆլորիդա քաղաքում գտնվող Սենտ-Օգասթին քաղաքի ալիգատորների ֆերման աշխարհում միակ կենդանաբանական այգին է, որտեղ ներկայացված են կոկորդիլոսների բոլոր՝ գոյություն ունեցող 23 տեսակները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Սակայն դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այցելուները կարող են սողուններին ոչ միայն հետևել հեռվից, այլև նրանց հետ «ծանոթանալ» մոտիկից:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց ուժերը փորձել՝ անցնելով ճահճի վրա ձգվող ճոպանուղով, որը լի է կոկորդիլոսներով:
Այցելուներին առաջարկվում է անցնել կախովի կամրջի վրայով ու հետևել լեմուրներին ու հսկայական կրիաներին: Ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկներին ուղեկցում է էքսկուրսավարը, որը պատմում է ճանապարհին հանդիպած կենդանիների մասին ու հետևում անվտանգության կանոնների ապահովմանը:










































