«Հանրությունը մշտապես ունի ակնկալիքներ և միշտ ցանկանում է տեսնել դրական փոփոխություններ իր կյանքում, այսինքն կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է ինքնանպատակ լինի և պիտի բերի փոփոխություններ քաղաքացիների կյանքում․ այս առումով մեր հանրությունն ունի որոշակի սպասելիքներ ձևավորվելիք նոր կառավարությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Վերջինիս խոսքերով՝ պետք է լինեն ռեալ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։․ Վերջին երկու տարվա ընթացքում այս առումով ըստ Զադոյանի՝ որոշակի աշխուժություն կա, մասնավորապես ինստիտուցիոնալ մեխանիզմներ են ներդրվել, բարեփոխումներ են իրականացվում։
«Այս առումով շատ կարևոր է, որպեսզի նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները նոր կառավարությունը շարունակի իրականացնել և խոսքը մասնավորապես վերաբերում է կոռուպցիոն գործերով նախաքննություն իրականացնող մարմնի ստեղծմանը»,-հավելեց Կարեն Զադոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։









































