Հայտնի երգիչ Ադրիանո Չելենտանոյի կրտսեր դուստրը՝ Ռոզալինդան, խոստովանել է, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում:
45-ամյա դերասանուհի Ռոզալինդան դեռևս անցած շաբաթ իտալական Vanity Fair պարբերականին տված հարցազրույցում պատմել էր 40-ամյա դերասանուհի Սիմոնա Բորիոնիի հետ իր սիրո պատմության մասին: Նրանք նույնիսկ ցանկանում են ամուսնանալ, սակայն Իտալիայում միասեռ ամուսնություններն արգելվում են:
Ռոզալինդայի մայրն ասել է, որ իրենք շատ են սիրում իրենց դստերը, և դա չի կարող փոփոխություն մտցնել իրենց հարաբերություններում, և իրենք ցանկանում են իրենց դստերը երջանիկ տեսնել:












































