Մեյքափի երկրպագուների համար նոր թրենդ է ի հայտ եկել. նրանք սկսել են ներկել իրենց քթերը և զարդանախշեր սոսնձել դրանց վրա՝ տեղեկացնում է The Sun-ը:
Տասնյակ բյութի բլոգերներ Instagram-ում սելֆիներ են հրապարակել՝ քթերին տարբեր զարդեր:
🍒🍓🍇✨TUTTI FRUTTI ✨🍇🍓🍒 pic.twitter.com/Jp35dbo0Kl
— your favorite chula (@iamgiannapaola) April 4, 2018
Նրանցից ոմանք քթներին ձվածեղ են նկարել՝ քթի ծայրին կոտրված դեղնուց:
«Քիթը նկարելու համար հրաշալի նյութ է, այն կարող է ամբողջովին փոխել արտաքինը: Չնայած նրան, որ այն դեմքի կենտրոնում է, մենք, չգիտես ինչու, միշտ անտեսել ենք այն: Նկարները կարող են զարդարել ցանկացած չափի և ձևի քիթ»,- մեկնաբանել է դիմահարդար Էշլի Սամմերը:









































