Եվրոպան տապալել է Արևելյան գործընկերության ծրագիրը. հարավկովկասյան երկրներից միայն Վրաստանն է, որ համառորեն ձգտում է իրեն չսպասող Եվրոպա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Եվրոպայի ռազմավարությունը նրա էքսպանսիայի քաղաքականությունն է, քանի որ այլ դեպքում նա ուղղակի կկորցնի իր ուժը»,- ասաց սոցիոլոգը:
Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին, Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ Պուտինի գալը կնշանակի՝ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների շրջանակում: Այցը կլինի ազդանշան ոչ հայամետ շրջանակներին, որ նրանք ստիպված են կողք կողքի ապրելու հայերի հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան կմեկնարկի Գյումրիից:









































