Coachella երաժշտական փառատոնում Բեյոնսեի ելույթից հետո երգչուհու ներկայացուցիչները պաշտոնական հայտարարությամբ լրագրողներին են դիմել։ Աստղի անունից նրանք ԶԼՄ-ներին խնդրել են չօգտագործել Բեյոնսեի՝ Coachella-ում ելույթի լուսանկարներն ու տեսագրությունները։ Իսկ երգչուհու ելույթի վերաբերյալ նյութերը նրա ներկայացուցիչները հրապարակումից առաջ խնդրել են հաստատել։ Buzzfeed պարբերականից պահանջել են ջնջել հրապարակումը, որտեղ օգտագործված են, Բեյոնսեի ներկայացուցիչների կարծիքով, «անպատշաճ լուսանկարներ»։










































