«Տարվա մարդ» կոչմանն արժանանալու համար քվեարկության արդյունքներով՝ առաջատարն ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն է, որը զգալիորեն առաջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ հայտնի է դառնում Time ամսագրի կայքից:
Ավանդաբար դեկտեմբերին Time ամսագրի խմբագրությունն ընտրում է «Տարվա մարդուն». յուրաքանչյուր ցանկացող կարող է իր ձայնը տալ՝ ում ցանկանում է: Ներկայումս Սայրուսն ունի ձայների 29.8%-ը, Պուտինն 8-րդ տեղում է (4.7%):
Էդվարդ Սնոուդենը 3-րդ տեղում է՝ 10.2%:
Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 4-ին: Հաղթողի անունը կհայտարարվի դեկտեմբերի 11-ին:










































