ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը կասեցնելու համար Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով միջնորդագիրը, որը հայտնվել է Սպիտակ տան կայքի նախաձեռնությունների բաժնում, արդեն հավաքել է քննման համար անհրաժեշտ ձայների 1/3-ը: Մեկ օրից քիչ ժամանակում միջնորդագրի տակ 31 հազար մարդ է ստորագրել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ուղերձի հեղինակները հայտարարում են, որ Յանուկովիչն ու իր կառավարությունը մերժում են արևմտյան քաղաքակրթության հետ մերձենալու ուկրաինացի ժողովրդի իրավունքը: Հեղինակները պահանջում են նրանց մուտքի արգելափակում ԱՄՆ և ԵՄ, ինչպես նաև Յանուկովիչի հետ կապված ընկերությունների բանկային հաշիվների սառեցում:
Եթե միջնորդագիրը 30 օրում հավաքի 100 հազար ձայն, ապա այն կքննվի Սպիտակ տան կողմից:







































